Հայաստանի նախագահը Մոսկվայում կմասնակցի Եվրասիայի Տնտեսական ընկերակցության Միջպետական խորհրդի նիստին

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի եւ Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵՎՐԱԶԵՍ) Միջպետական խորհրդի` վաղը կայանալիք արտահերթ նիստերին:



Հայաստանի Հանրապետությունը նախագահում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում եւ դիտորդի կարգավիճակ ունի Եվրասիական տնտեսական ընկերակցությունում:



Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
---