Բեզոսը, Ցուկերբերգն ու Մասկը 2020-ին $115 մլրդ են վաստակել

Բեզոսը, Ցուկերբերգն ու Մասկը 2020-ին $115 մլրդ են վաստակել

PanARMENIAN.Net - Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների անձնական կարողություններն ավելի արագ են աճում, քան ցանկացած այլ ոլորտում: Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ու Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը 2020-ին $115 մլրդ են վաստակել։

2016-ից ի վեր նրանց ընդհանուր կապիտալը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով $1,4 տրլն-ի։ Apple-ի, Amazon-ի, Alphabet-ի, Facebook-ի և Microsoft-ի գնահատումը համապատասխանում է ԱՄՆ ՀՆԱ-ի մոտ 30 տոկոսին, ինչը գրեթե 2 անգամ ավելի է, քան 2018-ի ավարտին, գրում է Bloomberg-ը։

Բեզոսի կարողությունը 2020-ին ավելացել է $63.6 մլրդ-ով՝ հասնելով $189 մլրդ-ի և գերազանցելով Nike-ի և McDonald’s-ի շուկայական արժեքը։ Հուլիսին մեկ օրում նա հարստացել է $13 մլրդ-ով։ Ցուկերբերգի կարողությունն աճել է $9.1 մլրդ-ով։

Կապիտալի աճի առումով առաջատարը Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկն է՝ նրա կարողությունը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով $69.7 մլրդ-ի, Tesla-ի աճող բաժնետոմսերի շնորհիվ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---