Թումո շարժական կենտրոն` Բերդում

Թումո շարժական կենտրոն` Բերդում

PanARMENIAN.Net - Տավուշի մարզում Թումո շարժական կենտրոն կկառուցվի։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում` այդ նպատակով անհատույց 0․03 հա հողատարածք տրամադրելով «Սիմոնյան» կրթական հիմնադրամին:

Նախագիծը ներկայացնելով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ կենտրոնը կառուցվելու է Բերդ քաղաքում։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ նշել է, որ 2019-ին Թումոն արդեն հաստատել է մարզերում շարժական կենտրոններ ունենալու նախագիծը։ Նախարարի խոսքով՝ կենտրոններում հնարավոր է նաև ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացներ կազմակերպել։

«Կենտրոնները շարժական են, և մի վայրում իրենց արդյունավետությունը սպառելուց հետո կարող են տեղափոխվել այլ համայնք և այնտեղ շարունակել աշխատել»,– ասել է Հարությունյանը` հավելելով, որ Տավուշում կառուցվող կենտրոնը շարժականներից առաջինն է լինելու։

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Երևանում բացվել է 2011 թվականի օգոստոսին։ Այն 12-18 տարեկան դեռահասների համար ՏՏ ոլորտի պրակտիկ արտադպրոցական ծրագիր է ներկայացնում, նման կենտրոններ կան նաև Գյումրիում, Դիլիջանում և Ստեփանակերտում։

 Ուշագրավ
Krisp-ը 1 տարվա ընթացքում 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ է ձեռք բերել
«Չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության մեջ և կալանավորելու»,- ասվում է հայտարարության մեջ
Facebook-ում նոր էմոցիան գրկախառնվող սմայլիկի տեսք կունենա
Նրանք հայտնել են, որ Ucom-ի 843 աշխատակից ազատման դիմում են գրել