Huawei-ն առաջ է անցել Samsung-ից. Աշխարհում ամենաշատն է սմարթֆոն վաճառել30 հուլիսի 2020 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Չինական Huawei Technologies ընկերությունը 2020-ի երկրորդ կիսամյակում դարձել է սմարթֆոնների ամենամեծ մատակարարն աշխարհում՝ շրջանցելով Samsung Electronics-ին, փոխանցում է The Verge-ը։ Canalys վերլուծական ընկերության տվյալների համաձայն՝ Huawei-ն առաջին անգամ արտադրել և վաճառել է ավելի շատ սմարթֆոն, քան աշխարհի մեկ այլ ընկերություն՝ 2020-ի ապրիլից հունիսի ընթացքում։ Ըստ տվյալների՝ կորոնավիրուսի համավարակի ընթացքում Huawei-ն առաքել է 55․8 մլն սարք՝ շրջանցելով 53․7 մլն արտադրած Samsung-ին։ Ընկերության վաճառքների 70%-ից ավելին բաժին է ընկնում չինական շուկային, ներքին շուկայում վաճառքն աճել է 8%-ով, սակայն արտասահմանյան մատակարարումը նվազել է 27%-ով։ Վերլուծաբանները նշում են, որ ընկերությունն օգտվել է կորոնավիրուսից հետո Չինաստանում տնտեսական բումից և հիշեցրել, որ Huawei-ն ամերիկյան պատժամիջոցների պատճառով արտաքին շուկայում չի հաջողել, սակայն աճող գերիշխանություն է ստացել ներքին շուկայում։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |