«ՎԵՈՆ Արմենիան» գնելու համար Եսայաններին մրցակից է հայտնվել

«ՎԵՈՆ Արմենիան» գնելու համար Եսայաններին մրցակից է հայտնվել

PanARMENIAN.Net - «Նովաթել» ընկերությունը հայտնել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ՝ ՀՀ-ում Բիլայն բջջային օպերատորի 100% բաժնեմասը ձեռք բերելու իր «լրջագույն ցանկության մասին»։

«Նովաթելը» բարձր է գնահատում «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության ինժեներատեխնիկական և սպասարկող անձնակազմի որակավորումը, պատրաստակամ է ընկերությունն արդյունավետ կառավարել:

«Գերակա կհամարվի բաժանորդների թվի աճը և կապի որակի բարելավումը ներդրումային ծրագրերի շրջնակում»,- ասում են ընկերությունում։

PanARMENIAN.Net ի հետ զրույցում ընկերության ներկայացուցիչ Մինաս Երզնկյանը հայտնեց, որ ընկերությունը նորաստեղծ է։ Նրա խոսքով՝ ընկերության թիմը հեռուստահաղորդակցության ոլորտում աշխատում է երկար տարիներ, սակայն քանի որ վաճառող կողմը նախընտրում է գործ ունենալ նոր էջից բացված ընկերությունների հետ, դրա նպատակով թիմը որոշել է նոր ընկերությամբ հանդես գալ։ Ավելին ճշտել չհաջողվեց։

«ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը ներկայացված է «Բիլայն» ապրանքանիշի ներքո։ Այն գնելու ցանկություն ունի նաև UCOM-ի հիմնադիրներ Եսայան եղբայրների նոր՝ «Թիմ» ընկերությունը։ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը թույլատրել է վաճառքը։ Ընկերությունը, Եսայանների պլանների համաձայն, պիտի գնվի վարկով ու գրավադրվի բանկում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---