ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչ․ Թուրքիան Հրվ. Կովկասի հանդեպ նկրտումներ ունի 1 օգոստոսի 2020 - 11:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պատվիրակության նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգում ներառվել է «Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը և ռազմատենչ վարքագիծը որպես Հարավային Կովկասում ապակայունացնող գործոն» վերտառությամբ հարցը։ Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հայտարարել է Վիեննայում խորհրդի նիստում ունեցած ելույթում, որ Թուրքիայի հայտարարութունները, բացի լարվածությունը խրախուսելուց, վկայում են նաև Հարավային Կովկասի հանդեպ այդ երկրի տարածաշրջանային նկրտումների մասին, որոնք Թուրքիայի ղեկավարությունը փորձում է հիմնավորել այսպես կոչված «պատմական առաքելությամբ»։ Դեսպանն ասել է, որ ՀՀ և հայ ժողովրդի համար այս մոտեցումները հիշեցնում են Հայոց ցեղասպանության մասին, և առաջացնում են Հայաստանի ժողովրդի և իշխանությունների մտահոգությունը։ Դեսպանը տեղեկացրել է, որ հայկական կողմը ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները դիտում է որպես համատեղ սադրանք։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարությունն արժեզրկում է միջնորդների ջանքերը՝ կրելով ամբողջ պատասխանատվությունը ապակայունացման հետևանքների համար։ Նա նշել է, որ չի կարելի անտեսել նաև Թուրքիայի դերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջերս տեղի ունեցած բախումներում. Թուրքիան միակ երկիրն էր, որ իր բացահայտ և անվերապահ աջակցությունը հայտնեց Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ուղղված ռազմական արկածախնդրությանը։ Պապիկյանը նշել է նաև, որ Թուրքիան, լինելով ԵԱՀԿ ՄԽ անդամ, մշտապես ապակառուցողական դեր է ունեցել ԼՂ հարցում։ Նա հավելել է, որ դա վկայում այն մասին, որ Թուրքիան չի կարող ներգրավված լինել հակամարտության կարգավորմանն առնչվող որևէ գործընթացում։ Ադրբեջանում անցկացվում են ադրբեջանա-թուրքական համատեղ մարտավարական զորավարժություններ մարտական հրաձգությամբ և երկու երկրի ցամաքային զորքերի ու ռազմաօդային ուժերի մասնակցությամբ։ Զորավարշություններին մասնակցում է մոտ 5000 զինծառայող, 150 միավոր զրահատեխնիկա, մինչև 150 միավոր հրետանի և ՀՕՊ միջոցներ, ինչպես նաև մինչև 30 միավոր ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու սարք։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |