Վիվա-ՄՏՍ. Անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդներին

Վիվա-ՄՏՍ. Անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդներին

PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ Toll- Free ծառայությանը բաժանորդագրվելով, փոքր, միջին ու խոշոր ընկերություններն իրենց հաճախորդներին հնարավորություն կընձեռեն ծանոթանալու իրենց ծառայությունների տեսականուն և ստանալու հետաքրքրող հարցերի պատասխանները՝ անվճար զանգով:

Toll-Free ծառայության շրջանակում` համարին ստացված մուտքային զանգերի դիմաց վճարը գանձվում է զանգերը ստացողի կողմից:

Ծառայության շրջանակում 060 կոդով հեռախոսահամարներին կատարված ուղիղ զանգերի դեպքում զանգերի դիմաց վճարը գանձվում է զանգերը կատարողի կողմից:

Ծառայության առավելությունները.

• Հաճախորդների արագ տեղեկացում

• Սպասարկման արդյունավետության բարձրացում

• Միասնական, ճանաչելի, գովազդված հեռախոսահամարների պահպանում՝ ընկերության աշխատակիցների համարների փոփոխության դեպքում

• Հարմարավետություն. գովազդում միասնական բազմալիքային հեռախոսահամարի օգտագործում

• Պարզություն. չի պահանջում որևէ սարքավորման տեղադրում

• Արդյունավետություն. բոլոր մուտքային հեռախոսազանգերի մշակում՝ անկախ դրանց քանակությունից

• Տնտեսում՝ չի ավելացնում Ձեր գրասենյակում առկա հեռախոսագծերի թիվը

Ծառայությունը հասանելի է միայն մուտքային զանգեր ստանալու համար:

Զանգերի համար տարիֆիկացումը կատարվում է ըստ զանգի վայրկյանների:

Ծառայության գները.

Միացման վճար` 0 դրամ

Ամսավճար` 5000 դրամ

Մուտքային զանգեր Հայաստանի ֆիքսված ցանցերից` 5 դրամ/րոպե

Մուտքային զանգեր Հայաստանի բջջային ցանցերից` 15 դրամ/րոպե

Բաժանորդագրության ժամկետը` 12 ամիս։

Պայմանագրի վաղաժամկետ լուծարման վճար (տուգանք)` 60,000 դրամ

Գները ներառում են ԱԱՀ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---