ԱԱԾ-ն շարունակում է ստուգել ադրբեջանցի հաքերների՝ ՀՀ պետսերվերներ ներթափանցելու մասին լուրը 4 օգոստոսի 2020 - 19:18 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ-ն շարունակում է ստուգել, թե ինչ ծագում ունի համացանցում շրջանառվող սքրինշոթը, որը պատկերում է ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգի աշխատանքային գործընթացը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը։ Նա նաև նշել է, որ սքրինշոթը չի վկայում 55 տերաբայթ ծավալով տեղեկատվություն կորզելու մասին․ «ԱԱԾ-ն շարունակում է աշխատանքները նշված լուսապատճենի ծագումը պարզելու և պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը ստուգելու ուղղությամբ»։ Ադրբեջանցի հաքերներն ավելի վաղ հայտնել էին, որ կարողացել են ՀՀ կառավարական ներքին ցանցից տանել 55 ՏԲ տեղեկատվություն և հրապարակել «Զվարթնոց» օդանավակայանի մի քանի տասնյակ աշխատակիցների տվյալները։ PanARMENIAN.Net ի հետ զրույցում ԱԱԾ տեղեկատվական կենտրոնից օգոստոսի 4-ի կեսօրին հայտնել էին, որ տեղեկատվությունը ստուգման փուլում է։ Հունիսին ադրբեջանցի հաքերները ՀՀ-ից մոտ Covid-19-ով 3500 հիվանդի կամ կոնտակտավորի տվյալներ էին հանրայնացրել։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում |