ԱԳՆ․ ՀՀ ԶՈւ խաղաղապահները չեն տուժել պայթյունից

ԱԳՆ․ ՀՀ ԶՈւ խաղաղապահները չեն տուժել պայթյունից

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն կապ է հաստատել Լիբանանում խաղաղապահական ծառայություն իրականացնող հայերի հետ։ Նրանք Բեյրութից բավական հեռու են տեղակայված և նրանց կյանքին վտանգ չի սպառնում, PanARMENIAN.Net ին ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

ԶՈւ 32 խաղաղապահ ՄԱԿ-ի հովանու ներքո UNIFIL առաքելության շրջանակում 2014-ից ծառայում է երկրի հարավում։

Ավելի վաղ UNIFIL-ը հայտարարել է, որ պայթած նավահանգստի մոտ առաքելության նավերից մեկում գտնվող խաղաղապահները վիրավորվել են։ Առաքելությունը նշել է, որ պատրաստ են ամեն կերպ աջակցել Լիբանանի կառավարությանը և ժողովրդին։

Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։

Բեյրութն աղետի գոտի է հայտարարվել։ Երկրի վարչապետ Հասան Դիաբն օգնություն է խնդրել բարեկամ պետություններից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---