Սամվել Ալեքսանյանը պահպանել է շաքարավազի և կարագի շուկայում գերիշխող դիրքը10 օգոստոսի 2020 - 14:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 24.7 մլն դրամի տուգանք է կիրառել գործարար Սամվել Ալեքսանսանյանին պատկանող «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ի նկատմամբ՝ շաքարավազի շուկայում գերիշխող դիրքի չարաշահման համար: Եվս 17.6 մլն դրամի տուգանք կիրառվել է կարագի շուկայում նույնի համար: 2018-ի հունվարից մարտ «Ալեքս էնդ Հոլդինգը» շուկայում առավել էժան շաքարավազի առկայության դեպքում իր արտադրած և ներմուծած ապրանքի գինն իջեցրել է այնքան, որ հնարավոր լինի իրացնել այն մրցունակ գնով՝ որոշ դեպքերում վնասներ կրելով: Արդյունքում՝ տնտեսվարողներն այլևս նպատակահարմար չեն գտնում գործունեություն ծավալել: Միաժամանակ, հոլդինգն այնպես է արել, որ շաքարավազի խոշոր գնորդներն ու տնտեսական կարողություններ և հնարավորություններ ունեցող տնտեսվարողների համար նպատակահարմար չլինի ինքնուրույն շաքարավազ ներմուծել։ «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ին հանձնարարվել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 ամսում վերացնել խախտումը՝ շաքարավազի իրացման պայմանները և գնային քաղաքականությունը համապատասխանեցնելով օրենքին։ 2018-ի հուլիսից ապրիլ «Սիթի» ընկերությունը կարագներն իրացրել է խտրական պայմաններով՝ ավելի բարձր շահութաբերությամբ, առևտրային կետերի դարակաշարերում դրանք ներկայացրել առավել փոքր քանակությամբ, ինչն էլ հանգեցրել է ապրանքի զգալի քիչ իրացմանը: «Սիթի»-ին խախտումը վերացնելու համար 3-ամսյա ժամկետ է տրվել՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը |