«Ռուսաստանի կողմից Հայաստանին սպառազինություն մատակարարելու» մասին փաստաթղթերը կեղծ են 5 փետրվարի 2009 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի կողմից Հայաստանին սպառազինության ոչ մի փոխանցում չի եղել, Բաքվի կողմից ներկայացված փաստաթղթերը կեղծ են: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Պավլովը: «Դա արդեն բոլորն են մեկնաբանել: Ես կասեմ նույնը, ինչ ասեց Ռուսաստանի դեսպանը Բաքվում` Վասիլի Իստրատովը. ամեն ինչ կեղծ է, ոչ մի նման բան չի եղել: Ռուսաստանի կողմից իբր Հայաստանին փոխանցված ոչ մի $800 միլիոնի սպառազինություն իրականում գոյություն չունի եւ այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա»,- ընդգծել է նա:Նոր տարուց հետո ադրբեջանական մամուլում համառորեն խմորվում է տեղեկատվությունն այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանին $800 միլիոնի սպառազինություն է փոխանցել: ՌԴ ԱԳՆ եւ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքել են այդ փաստը: Բայց ադրբեջանական ԶԼՄ-ը շարունակում են գրել իբր տեղ գտած զենքի փոխանցման մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |