Միջազգային դոնորները 253 մլն եվրո են հավաքել Լիբանանի համար

Միջազգային դոնորները 253 մլն եվրո են հավաքել Լիբանանի համար

PanARMENIAN.Net - Միջազգային դոնորները 253 մլն եվրո են հավաքել հումանիտար ճգնաժամի մեջ գտնվող Լիբանանին աջակցելու համար։ Այդ մասին հայտարարվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՄԱԿ-ի նախագահությամբ կազմակերպված առցանց տեսակոնֆերանսում, գրում է Deustche Welle-ն։

Դա երկու անգամ ավելի է ՄԱԿ-ի խնդրած աջակցությունից։

Փարիզի օգնությունը, ըստ գործակալության, կկազմի 30 մլն եվրո։ Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մասը հայտարարել է, որ գերմանական օժանդակությունը կկազմի 20 մլն եվրո։ Նա ասել է, որ տպավորված է, որ այդքան երկիր պատրաստ է սատարել Լիբանանին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս խոստացել է օգնել՝ կոնկրետ գումար դեռևս չնշելով։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ն կցանկանար համակարգել իր գործողությունները մյուս երկրների հետ։ Եվրամիության օժանդակությունը կկազմի 63 մլն եվրո, ինչը 30 միլիոնով ավելի է, քան հայտարարվել էր նախապես։

Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտարարել էր, որ Լիբանանին բժշկական պարագաների և սննդամթերքի առումով օգնելու, ինչպես նաև անօթևան մնացած գրեթե 300,000 բնակիչների համար նոր բնակարաններ կառուցելու համար հարկ կլինի մոտ 99 մլն եվրո ծախսել։

Photo. AP
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---