ԱՄՆ գլխավոր վարակաբանը Covid-19-ի դեմ ՌԴ պատվաստանյութի անվտանգության մասով կասկածներ ունի12 օգոստոսի 2020 - 11:44 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին կասկածներ ունի Covid-19-ի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության մասով։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ն կարող էր միանգամից մի քանի պատվաստանյութ ներկայացնել, բայց չի ցանկանում վնասել մարդկանց, գրում է «Կոմերսանտը»։ «Եթե մենք ցանկանայինք ռիկսի գնալ և վնասել մեծ թվով մարդկանց, տալով նրանց այն, ինչը չի օգնում, մենք կարող էինք դա անել հենց հաջորդ շաբաթվանից, բայց չենք ուզում։ Հուսով եմ՝ ռուսաստանցիներն իրոք լիովին հավաստիացել են, որ պատվաստանյութն անվնաս է և գործուն։ Բայց շատ եմ կասկածում, որ նրանք դա արել են»,- ասել է նա։ Օգոստոսի 11-ին հայտնի դարձավ, որ ՌԴ-ում գրանցվել է Covid-19-ի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը։ Ըստ գրանցման հավաստագրի՝ այն շրջանառության մեջ կդրվի 2021-ի հունվարի 1-ից։ Պատվաստումը կլինի կամավոր։ ԱՀԿ-ն դեռ խորհուրդ չի տվել ռուսական պատվաստանյութի կիրառման վերաբերյալ տվյալների պակասի պատճառով։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դստրերից մեկն արդեն պատվաստվել է և իրեն լավ է զգում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |