Վիվա-ՄՏՍ. «Լիցք+»՝ արդեն մինչև 2000 դրամով![]() 13 օգոստոսի 2020 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «Լիցք+» ծառայությունն ակտիվացնելու դեպքում այսուհետ հնարավոր է շարունակել օգտվել Վիվա-ՄՏՍ-ի ծառայություններից՝ արդեն մինչև 2000 դրամի չափով` նախկին 1500 դրամի փոխարեն: 2000 դրամը կարելի է օգտագործել հետևյալ սակագնային պլանները, փաթեթներն ու ծառայություններն ակտիվացնելիս հաշվեկշռին առկա չբավարարող գումարը լրացնելու համար. Viva (ներառյալ հավելյալ ինտերնետ փաթեթը) X, Y և Z (ներառյալ հավելյալ ինտերնետ փաթեթը), ինչպես նաև BIT, Super BIT, Super 0 օրական, «Super զույգ», «+50 րոպե» և «+3ԳԲ»։ Ծառայությունն ակտիվացնելու համար կարելի է օգտվել «Իմ Վիվա-ՄՏՍ» հավելվածից կամ պարզապես ուղարկել *221# հրահանգը: «Իմ Վիվա-ՄՏՍ» հավելվածը հասանելի է Play Store-ում / App Store-ում: Ծառայության ակտիվացման գինն անփոփոխ է՝ 20 դրամ: Ծառայությունը հնարավոր է ակտիվացնել միայն դրական հաշվեկշիռ ունենալու դեպքում: Ծառայությամբ տրամադրվող գումարը հնարավոր է օգտագործել ակտիվացման պահից սկսած՝ 30 օրվա ընթացքում։ Բացասական հաշվեկշիռը կառավարելու և ծառայությունը նախքան 30-օրյա ժամկետը լրանալը ապաակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *221*0# հրահանգը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |