Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը՝ նա առողջական խնդիրներ ունի։

Նա նաև դադարեցնում է գործունեությունը որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ։ Այդ մասին Թանդիլյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել՝ աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։

Շնորհակալություն եմ հայտնում իմ քաղաքական թիմին՝ «Լուսավոր Հայաստան»-ին, միասին անցած ճանապարհի համար, մաղթում նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության։

Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել և ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց վստահության շնորհիվ հնարավորություն եմ ունեցել ծավալել քաղաքական գործունեություն և, հնարավոր է, որևէ հիասթափության առիթ եմ տվել ։ Փորձել եմ հնարավորինս արդարացնել ձեր վստահությունը, հուսով եմ՝ որոշ չափով հաջողել եմ»,-ասվում է գրառման մեջ։

2017-ին Մանե Թանդիլյանը «Ելք» դաշինքի ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ 2018-ի հեղափոխությունից հետո նա նշանակվել էր աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարար, սակայն հունիսի 12-ին հրաժարակն տվել պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգի ներդրման հարցի շուրջ կառավարության հետ անհամաձայնության պատճառով։ Նրա հրաժարականը չէր ընդունվել և նա որոշ ժամանակ ևս պաշտոնավարել էր։ 2018-ի խորհրդարանական ընտություններից հետո նա դարձել էր ԱԺ պատգամավոր։ Թանդիլյանը ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---