Գեղարքունիքի և Վայոց ձորի 34 բնակավայրում «խելացի» անասնաշենքեր կկառուցվեն

Գեղարքունիքի և Վայոց ձորի 34 բնակավայրում «խելացի» անասնաշենքեր կկառուցվեն

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրում «խելացի» անասնաշենքեր են կառուցվելու: Ծրագիրն իրականացնելու են ՄԱԿ-ը և էկոնոմիկայի նախարարությունը։

Նախատեսված է 280 քմ արտադրական տարածքով, անկապ բոքսային պահվածքով «խելացի» անասնաշենքերի կառուցում կամ վերակառուցում և դրանց տեխնոլոգիական ապահովում։

«Խելացի» անասնաշենքերի կառուցումը կխթանի կաթի արժեշղթայի զարգացումը, նոր ագրոմշակույթի ձևավորմանը։

Ծրագիրը մասնակի համաֆինանսավորում է ՀՀ կառավարութունը՝ 50% պետական աջակցություն ստացած շահառուի մասնաբաժնի գնահատված ծախսերի ոչ ավելի, քան 70%-ը։

ՄԱԶԾ մասնակի համաֆինանսավորմանը կարող են դիմել այն անձինք, որոնք ունեն ՀՀ քաղաքացիություն և մշտական բնակություն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանամերձ բնակավայրերում, ունեն էկոնոմիկայի նախարարության հետ կնքված պետական աջակցության պայմանագիր, խոշոր եղջերավոր անասնագլխաքանակ և մասնակցել են անասնաբուծության վարման մեկշաբաթյա դասընթացներին։

Մրցույթի վերջնաժամկետն է 2020-ի սեպտեմբերի 1-ը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---