ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՍԵՄԻՆԱՐ, ՆՎԻՐՎԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում իր աշխատանքն է սկսել ահաբեկչության դեմ պայքարի հարցերին նվիրված սեմինարը, որի կազմակերպիչներն են Հայաստանում ԵԱՀԿ ներկայացուցչությունը եւ ՀՀ ԱԳՆ-ն: Ելույթ ունենալով սեմինարի բացմանը` ԵԱՀԿ երեւանյան ներկայացուցչության ղեկավար Ռոյ Րիվը հայտարարել է, որ դրա շրջանակներում կքննարկվեն փաստաթղթերի կեղծման կանխարգելման, անցաթղթերի եւ անձը հաստատող փաստաթղթերի իսկության ապահովումը: Նրա խոսքերով, կուսումնասիրվեն ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում եւ Սլովենիայում ընդունված փաստաթղթերի կեղծման դեն պայքարի բոլոր գործնական մեթոդները: «Մենք ջանում ենք ապահովել բոլոր պայմանները մասնագետների միջեւ փորձի փոխանակման համար, եւ հույս ունենք, որ արտերկրյա փորձը օգտակար կլինի Հայաստանի համար»,- ասել է Ռ.Րիվը:
 Ուշագրավ
---