Facebook-ի հին դիզայնը սեպտեմբերից կանհետանա

Facebook-ի հին դիզայնը սեպտեմբերից կանհետանա

PanARMENIAN.Net - Facebook-ի հին, արդեն դասական դարձած վեբ-ինտերֆեյսը սեպտեմբերից անհետանալու է, փոխանցում է IXBT.com-ը:

Ավելի վաղ արդեն Facebook-ը հնարավորություն էր տվել օգտատերերին միանալ նոր ինտերֆեյսին՝ պահպանելով նաև հնին վերադառնալու հնարավորությունը:

«Մենք բարեփոխել ենք նոր Facebook-ը և ուրախ ենք, որ բոլորը կարող են փորձել նոր դիզայնը: Մինչ ավանդական Facebook-ն անհասանելի կդարձնենք սեպտեմբերին, հույս ունենք, որ հնարավորություն կտաք մեզ իմանալ՝ ինչպես ավելի լավը դարձնել Facebook-ը»,- հայտարարել են ընկերությունից:

Ինտերֆեյսի առանցքային և նոր գործառույթներից են համարվում դիզայնի թեթևությունը, ավելի մեծ տեքստը, արագ բեռնվելը և «մութ» ռեժիմը:

Facebook-ի նոր ինտերֆեյսը ներկայացվել է 2019-ին: Այն որոշ լուծումներով նման է Facebook-ի մոբայլ հավելվածին: Ընկերությունը նաև փոխել է իր տարբերանշանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---