Մասկը խոստացել է «չիպավորելու» նախագիծը ներկայացնել օգոստոսի 28-ին

Մասկը խոստացել է «չիպավորելու» նախագիծը ներկայացնել օգոստոսի 28-ին

PanARMENIAN.Net - Նեյրոտեխնոլոգիական Neuralink ստարտափը, որը հիմնադրվել է SpaceX և Tesla-ի հիմնադիր Իլոն Մակը, օգոստոսի 28-ին կներկայացնի երկրորդ սերնդի նեյրովիրաբուժական ռոբոտ։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Մասկը։

Նա Neuralink-ը ստեղծել է 2017-ին։ Ընկերությունը նախատեսում է ստեղծել անվտանգ ու հասանելի տեխնոլոգիա, որը թույլ կտա գլխուղեղի կաթված տարած մարդկանց օգտվել հեռախոսներից ու համակարգիչներից։

Նա նշել է, որ մոտակա մի քանի տարում իմպլանտի տեղադրումը պետք է նույնքան հեշտ լինի, որքան տեսողության լազերային կորեկցիան։

Neuralink-ի յութուբյան ալիքում ուղիղ հեռարձակումը կսկսվի օգոստոսի 28-ին, 18։00-ին (Երևանի ժամանակով օգոստոսի 29-ի կեսգիշերին)։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---