Վրացահայ նկարչի կտավը՝ Google-ի վիրտուալ հարթակում

Վրացահայ նկարչի կտավը՝ Google-ի վիրտուալ հարթակում

PanARMENIAN.Net - XIX դարավերջին - XX դարասկզբին Վրաստանում ապրած և ստեղծագործած հայ նկարիչ Հարություն Շամշինովի (Շամշինյան) «Քեհենոբա» (հին վրացական ժողովրդական տոն) կտավը հայտնվել է Google-ի Մշակույթի ինստիտուտի բացառիկ ցուցահանդեսի վիրտուալ հարթակում։

Արվեստասերները կարող են տեսնել «Քեհենոբա» կտավը Zoom In խոշորացված ձևաչափով։

Ըստ Արվեստների պալատի տնօրեն Գեորոգի Կալանդիայի` սա նման առաջին ցուցահանդեսն է Հարավային Կովկասում, քանի որ Google-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել Շամշինովի «Քեհենոբան», որը պահվում է Վրաստանի Արվեստների պալատում, գրում է Sputnik Georgia-ն։

«Ազգային թատրոնից մինչև քաղաքական երգիծանք» առցանց ցուցահանդեսը կմնա կայքի մշտական ցուցադրությունում։

Սա վրաց արվեստագետների և Google-ի Մշակույթի ինստիտուտի արդեն 11-րդ համատեղ նախագիծն է։

Առցանց հարթակը հնարավորություն է տալիս վիրտուալ ճանապարհորդություն կատարել դեպի տարբեր ժողովրդների և ժամանակների արվեստի նմուշներ։ Այստեղ հավաքված են մեծ վարպետների գործերի տասնյակ հազարավոր պատճեններ աշխարհի հարյուրավոր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից։

Google-ի Մշակույթի ինստիտուտը գլոբալ ինտերակտիվ կրթական առցանց նախագիծ է, որը միավորում է համացանցում ամբողջ քաղաքակրթության մշակութային ժառանգությունը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---