Բելառուսը չի դիմել ՀԱՊԿ-ին՝ ստեղծված իրավիճակում փոխօգնության համար 2 սեպտեմբերի 2020 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Բելառուսը չի դիմել ՀԱՊԿ երկրների օգնությանը՝ երկրում նախագահական ընտրություններից հետո առաջացած իրավիճակի մասով։ Այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Նրա խոսքով՝ այդ պատճառով այդքան էլ կոռեկտ չէ և նաև վաղաժամ է գնահատական տալ՝ ինչ կլինի, երբ Բելառուսը դիմի ՀԱՊԿ-ին, իսկ փոխօգնության մեխանիզմները և ձևերը քննարկվում են կոնկրետ դեպքերով։ Բելառուսում օգոստոսի 10-ի նախագահական ընտրություններից հետո ընդդիմությունը դուրս է եկել փողոց՝ ընդդեմ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ պնդելով, որ վերջինս կեղծել է ընտրությունները՝ հօգուտ իրեն։ Ընտրություններից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի ընտրված նախագահին հաղթանակի կապակցությամբ։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանի որդին՝ Le Figaro–ին․ Ապրիլի սկզբից շփում չկա, չափազանց անհանգիստ ենք Վարդանյանն ապրիլի 5–ից հացադուլ է հայտարարել ադրբեջանական բանտում Գիշերը տավուշցիները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել Հավաքվածները պնդում էին, որ միակողմանի զիջումներով սահմանազատման և սահմանագծման գործընթացն ապօրինի է Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին |