Փաշինյան․ Սոցիալական ճգնաժամ չունենք, վատթարացում ունենք

Փաշինյան․ Սոցիալական ճգնաժամ չունենք, վատթարացում ունենք

PanARMENIAN.Net - Չնայած կորոնավիրուսի համաճարակի պատճառած էական սոցիալ-տնտեսական վնասներին՝ սոցիալական կոլապս և սոցիալական ճգնաժամ Հայաստանում չկա։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդունելով, որ կա սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացում։

Նա նշել է, որ այդ մասին կարող է վկայել օգոստոսին նախորդ տարվա համեմատ ՀԴՄ շրջանառության 2․5%-ով անկումը։ Վարչապետի խոսքով՝ սա էլ իր պատճառներն ունի․ Հայաստանում են մնացել արտագնա աշխատանքի մեկնող մարդիկ, տուրիստներ չեն եկել, հարսանիքներ և խնջույքներ են սահմանափակվել և այլն։

«Հակահամաճարակային միջոցառումների մեջ առանձնակի դեր ունեն աշխատատեղերի պահպանմանն ուղղված միջոցառումները։ Կարող ենք արձանագրել, որ 2020-ի հուլիսին հանրապետությունում առկա էր 613,062 աշխատատեղ, որը 2019 թվականի համեմատ ավելի է 6597-ով կամ 1․1%-ով, այսինքն՝ ավելի շատ գրանցված աշխատատեղ ունենք: Ընդ որում՝ աշխատավարձերի ֆոնդերը այս տարի 8․3%-ով ավելի է, և մեկ մարդու միջին աշխատավարձը ավելի է 13,841 դրամով»,- ասել է նա:

Փաշինյանը հայտնել է, որ սեպտեմբերի 9-ի դրությամբ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում տնտեսություն ամենատարբեր գործիքներով ներարկվել է 163․4 մլրդ դրամ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---