Փաշինյանը՝ գերեվարված Սարդարյանի մասին․Ոչ թե բարեկամի մոտ է, այլ հակառակորդի12 սեպտեմբերի 2020 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում գերի ընկած քաղաքացի Նարեկ Սարդարյանի կինը Գորիսում դիմել է աշխատանքային այցով Սյունիք մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ որևէ տեղեկություն չունի ամուսնուց և ուզում է իմանալ ինչ ընթացքում են բանակցությունները: «Դժբախտաբար ոչ թե բարեկամի մոտ է ընկել, այլ՝ հակառակորդի… պետք է հասկանանք՝ ոնց վարվենք»,- պատասխանել է Փաշինյանը, գրում է Factor.am-ը։ Վարչապետին ուղեկցող պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ դիմելով կնոջը, ասել է, որ կխոսի նրա հետ: Հուլիսի 15-ին հայտնի էր դարձել, որ Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, անասնապահ Նարեկ Սարդարյանը հայտնվել է Ադրբեջանում։ Նա հուլիսի 8-ից որոնվում էր որպես անհետ կորած․ նա գնացել էր անասունների հոտի ուղությամբ և չէր վերադարձել: Ադրբեջանը նրան սովորության համաձայն ներկայացրել էր որպես Հայաստանից դժգոհ, ինքնակամ հանձնվածի։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հուլիսի 22-ին բավարարել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը և պահանջել է Ադրբեջանից տրամադրել տեղեկություն Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրի ու պայմանների, նրա առողջական վիճակի մասին։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը |