Դիմակ չկրող կնոջը բերման ենթարկելու միջադեպի հարցով ծառայողական քննություն է սկսվել

Դիմակ չկրող կնոջը բերման ենթարկելու միջադեպի հարցով ծառայողական քննություն է սկսվել

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը սեպտեմբերի 15-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում կնոջը բերման ենթարկելու միջադեպի կապակցությամբ ծառայողական քննություն է սկսել։

Ըստ սոցցանցերում տարածված տեսանյութի՝ կնոջը կոպտորեն բերման են ենթրակում դիմակ չկրելու համար։

Ծառայողական քննության արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը:

«Ոստիկանությունը միշտ հետևողական է եղել նման երևույթները կանխելու և բացառելու հարցում և այսուհետ էլ ամենայն խստությամբ է արձագանքելու այդպիսի ցանկացած դրսևորման, որ կարող է խաթարել ոստիկանություն-հասարակություն կապի և օրինականության ամրապնդման գործընթացը»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։

Ավելի վաղ Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բարձրացրել էր դիմակ չկրող անձանց նկատմամբ ոստիկանական կոպիտ գործողությունների հարցը՝ նշելով, որ կանանց «լացակումած, լացացնելով բերման են ենթարկում ոստիկանական բաժանմունքներ, լավագույն դեպքում կարող են տուգանել»

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն իր հերթին ասել էր, թե «բոլոր տեսանյութերում ներկայացված իրավիճակը շատ կարճ, մոնտաժված պատմություն է, ու ոչ ոք չգիտի՝ ինչ է եղել իրականում»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---