Աննա Մելիքյանի ֆիլմը՝ «Կինոտավրի» մրցանակակիր

Աննա Մելիքյանի ֆիլմը՝ «Կինոտավրի» մրցանակակիր

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայազգի կինոռեժիսոր Աննա Մելիքյանի «Երեքը» ֆիլմը ռուսական «Կինոտավր» կինոփառատոնի մրցանակակիր է դարձել, գրում է Vesti.ru-ն։

Ֆիլմն արժանացել է մրցանակի օպերատորական աշխատանքի համար։ «Երեքն» ընդգրկված էր հիմնական մրցութային ծրագրում։

Կինոփառատոնի Գրան պրիին է արժանացել Դմիտրի Դավիդովի «Խրտվիլակը» ֆիլմը։ Իսկ գլխավոր դերակատար Վալենտինա Ռոմանովա-Չիսկիրայը ճանաչվել է լավագույն դերասանուհի։

«Կինոտավրի» փակման ֆիլմը Արնդրեյ Կոնչալովսկու «Թանկագին ընկերներ» պատմական դրաման էր, որն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի մրցանակին։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---