ՀՀ-ում կորոնավիրուսի 115 նոր դեպք կա և 3 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 115 նոր դեպք կա և 3 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում սեպտեմբերի 22-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 47,667-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 115-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Նախորդ օրը՝ սեպտեմբերի 21-ը, ոչ աշխատանքային էր, ուստի թեստավորումների քանակը քիչ է եղել։ Մեկ օրում թեստավորվել է 825 մարդ։ Ընդհանուր առմամբ, 266,066 թեստ է արվել։

Մահվան 3 դեպք է գրանցվել, 2-ը՝ կորոնավիրուսից, 1-ն՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 938 դեպք կա, այլ պատճառով՝ 288։

Ապաքինվել է ևս 39 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 42,676 է, փաստացի բուժվողներինը՝ 3765։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---