Ադրբեջանում քաղաքացիներից ամենագնացներ են առգրավել. Օրենքով դրանք պատերազմում բանակին են ծառայում![]() 22 սեպտեմբերի 2020 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ոստիկանությունն առգրավում է քաղաքացիների փիքափ տեսակի ամենագնաց մեքենաները, քանի որ դրանք օրենքով ռազմական տրանսպորային միջոցներ են և ռազմական դրության ժամանակ առգրավվում են պետության կողմից՝ զինված ուժերի համար։ Այս մասին հայտարարել է երկրի Ներքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ մեքենաներն առգրավվել են տեխնիկական զննումների համար։ Ավելի վաղ ադրբեջանական ընդդիմադիր MeydanTV-ի խմբագիր Հեբիբ Աբդուլլաևը հայտնել էր, որ որոշ քաղաքացիներից ճանապարհային ոստիկանությունն առգրավել է իրենց ամենագնաց մեքենաները՝ պատճառաբանելով, որ «պատերազմ է սկսելու, դրանք անհրաժեշտ են»։ Սեպտեմբերի 21-ից Ադրբեջանում անցկացվում են նաև պահեստազորայինների վարժանքներ՝ վերապատրաստելու համար։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |