Վրաստանում Covid-19-ի ռեկորդային` 227 նոր դեպք կա և 1 մահ

Վրաստանում Covid-19-ի ռեկորդային` 227 նոր դեպք կա և 1 մահ

PanARMENIAN.Net - Վրաստանում սեպտեմբերի 23-ի դրությամբ կորոնավիրուսի ռեկորդային` 227 նոր դեպք է գրանցվել՝ սա ամենամեծ ցուցանիշն է համավարակի բռնկումից ի վեր։

Նախորդ հակառեկորդը գրանցվել էր սեպտեմբերի 22-ին՝ 217 նոր դեպք։

Ըստ պաշտոնական StopCov կայքիч երկրում համավարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսով վարակվել է 4140 անձ, որից 1643-ն ապաքինվել է, իսկ 2473-ը շարունակում է բուժումը։

Մահվան 1 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր առմամբ վարակից 24 մարդ է մահացել։

Կարանտինում 5390 մարդ կա։

Բժիշկներըч խոսելով ակնկալվող ռիսկերի մասին, նշել են, որ դեպքերի աճի պարագայում հարկավոր է, որ հոսպիտալացվեն միայն ծանր հիվանդները, իսկ թեթև տանողները բուժվեն տանը, գրում է Sputnik Georgia-ն։

Չնայած համաճարակաբանական վիճակի վատթարցմանը՝ Վրաստանի իշխանությունները մտադիր չեն արտակարգ դրություն կամ կարանտին հայտարարել, սակայն մի շարք սահմանափակումներ են գործում։

Վրաստանում զանգվածային հարսանիքները, հուղարկավորություններն ու հոգեհանգիստներն արգելվել են։ Երկրի մեծ քաղաքներում դպրոցների բացումը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը՝ սեպտեմբերի 15-ից դասերն առցանց են ընթանում։

Կորոնավիրուսի տարածման համաճարակային իրավիճակի վատթարացում Վրաստանում նկատվում է սեպտեմբերի սկզբից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---