4 թեկնածու՝ Հանրայինի գործադիր տնօրենի պաշտոնի համար25 սեպտեմբերի 2020 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին անցկացվել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար ստեղծված մրցութային հանձնաժողովի առաջին նիստը, առաջադրված 13 թեկնածուից 4-ն է հրավիրվել հարցազրույցի, հայտարարել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։ «Հանձնաժողովի անդամները քննարկեցին 13 թեկնածուի ներկայացրած ծրագրերը, և որոշում ընդունվեց թեկնածուներից չորսին հրավիրել հանձնաժողովի հաջորդ նիստին՝ հարցազրույցի։ Այդ թեկնածուներն են՝ Հովհաննես Թովմասյանը, Հովհաննես Մովսիսյանը, Արմեն Սարգսյանը, Ռուդիկ Տեր–Գալստյանը»,-գրել է Հայրապետյանը։ Սեպտեմբերի 7-ին հաստատվել էր Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցութային հանձնաժողովի կազմը։ Սեպտեմբերի 18-ին հայտարարվել էր բոլոր 13 թեկնածուի անունները։ Ընտրված 4 թեկնածուից Հովհաննես Թովմասյանը «Երեմյան փրոջեքթս» ընկերության գեղարվեստական ղեկավարն է, Հովհաննես Մովսիսյանը՝ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը, Արմեն Սարգսյանը Հանրայինի գործադիր տնօրենի պաշտոնակատարն է, Ռուդիկ Տեր-Գալստյանը՝ Հանրայինի գլխավոր պրոդյուսերը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր |