ՀՀ-ից պահեստազորում հաշվառվածների ելքը սահմանափակված է

ՀՀ-ից պահեստազորում հաշվառվածների ելքը սահմանափակված է

PanARMENIAN.Net - Կառավարության որոշմամբ սահմանափակված է ՀՀ տարածքից ելքը պահեստազորում հաշվառված անձանց համար:

Մասնավորապես, սահմանափակված է ելքը․

շարքային, կրտսեր և ավագ ենթասպայական կազմերի համար մինչև 48 տարեկան,

կրտսեր սպայական կազմի (կապիտան ներառյալ)՝ մինչև 50 տարեկան և

ավագ սպայական կազմի (մայոր, փոգնդապետ և գնդապետ) մինչև 55 տարեկան:

Հայաստանում և Արցախում հայտարարված է ռազմական դրություն։

Սեպտեմբերի 29-ի դրությամբ տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են՝ ուղեկցվելով հակառակորդի կողմից հրետանային նախապատրաստությամբ։ Շփման գծի մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումները հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները, առանձին հատվածներում ձեռնարկել պատժիչ գործողություններ՝ պատճառելով հակառակորդին կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի պաշտպանության բանակում 84 զոհ կա։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---