29 սեպտեմբերի 2020 - 12:05 AMT
Ադրբեջանցի ակտիվիստը ձերբակալվել է պատերազմին դեմ արտահայտվելու համար

Ադրբեջանում ձերբակալվել է հակապատերազմական գրառում արած ակտիվիստ Գիյաս Իբրահիմովը, փոխանցում է Gazeteduvar.com-ը։

Իբրահիմովը ձերբակալվել է սոցցանցի իր էջում արած հայտարարության համար։ Նրան կալանավորելու գնացած 2 ուժայինից մեկը քաղաքացիական հագուստով է եղել ու ներկայացել է որպես Ադրբեջանի հետախուզական ծառայության սպա։

Նրանք հրաժարվել են Իբրահիմովին հայտնել իր ձերբակալության պատճառը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի շատ են։