Մակրոն․ Ֆրանսիան չափազանց մտահագոված է Թուրքիայի ռազմատենչ կոչերով30 սեպտեմբերի 2020 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան չափազանց մտահագոված է Թուրքիայի ռազմատենչ հայտարարություններով, որոնք, ըստ էության, «ձերբազատում են Ադրբեջանին գործողությունները զսպելուց»։ Այդ մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռիգայում Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշի հետ համատեղ ասուլիսում, գրում է ՌԻԱ Նովոստին։ Թուրքիան ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկացած աջակցություն կցուցաբերի Ադրբեջանին, ինչպես դիվանագիտական, այնպես էլ մարտի դաշտում։ «Մենք դա թույլ չենք տա։ Ես հստակ ասում եմ Հայաստանին և հայ ժողովրդին՝ Ֆրանսիան կատարելու է իր դերը, մենք զգոն ենք լինելու ընտանիքներին, ժողովրդին և ինքնիշխանությունը հարգելու հարցում։ Մենք չենք ընդունում սրմանը նպաստող որևէ հայտարարություն»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։ Մակրոնը վտանգավոր և չմտածված է որակել Թուրքիայի քաղաքական հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաք-արշավ։ Նվիրատվությունները կարելի է կատարել հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո հաշվեհամարները): Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |