Անվճար կապ Վիվա-ՄՏՍ-ից` Արցախում գտնվող բաժանորդներին

Անվճար կապ Վիվա-ՄՏՍ-ից` Արցախում գտնվող բաժանորդներին

PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ-ն Արցախում գտնվող իր բաժանորդների համար սահմանում է 0 դրամ/րոպե սակագին՝ Վիվա-ՄՏՍ-ի, ինչպես նաև Արցախի շարժական ու ֆիքսված ցանցերի հեռախոսահամարներին ուղղված զանգերի (մուտքային և ելքային), ու նաև 0 դրամ սակագին՝ վերը նշված շարժական ցանցեր ուղարկվող SMS (կարճ) հաղորդագրությունների համար:

Վիվա-ՄՏՍ-ը նաև հարկ է համարում տեղեկացնել, որ ընկերության ցանցից դեպի Արցախ զանգի 1 րոպեի և SMS (կարճ) հաղորդագրություն ուղարկելու սակագինը նույնպես կկազմի 0 դրամ:

Վերը նշված սակագների գործողության ժամկետի մասին կտեղեկացվի հավելյալ:

Նշված սակագների կիրառման հնարավորությունը պայմանավորված է Արցախում կապի ոլորտի ծառայությունների՝ մինչև 2021թ. հունվարի 1-ը անվճար գործելու վերաբերյալ հայտարարությամբ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---