Վարչապետ․ Սա նոր Սարդարապատ է 3 հոկտեմբերի 2020 - 18:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-ին ուղերձով դիմել է ժողովորդին՝ նշելով, որ սա ցեղասպանության փորձ է հայ ժողովրդի նկատմամբ, բայց ՀՀ քաղաքացին այլևս Դերզորի ճամփորդը չէ․ սա նոր Սարդարապատ է։ «Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքն իրեն նվիրել մեկ նպատակի և նպատակի անունն է՝ հաղթանակ։ Եվ մեզնից յուրաքանչյուրն ամեն վայրկյան պիտի պատրաստ լինի գտնվել այդ հաղթանակի առաջնագծում»,- ասել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ մեկ շաբաթ հայ ժողովուրդը դիմակայում է ադրբեջանա-թուրքական ահաբեկչական հարձակմանը: «Մասշտաբներն աննախադեպ են: Թշնամին գրոհում է այնպիսի ծավալներով, որ 21-րդ դարում հաճախ չի պատահել աշխարհի որևէ հատվածում: Հազարավոր արկեր ու հրթիռներ, տասնյակ ինքնաթիռներ, հարյուրավոր ԱԹՍ-ներ ու տասնյակ հազարավոր հետևակ մեկ շաբաթ գրոհում են Արցախի պաշտպանական դիրքերը շփման գծի ամբողջ երկայնքով: Հակառակորդի 100-150 զինվոր է նետվում մեկ դիրքի ուղղությամբ»,- ասել է Փաշինյանը՝ նշելով նաև, որ բացառապես հաղթանակն է միայն, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում, պետք է կոտրել ոսոխի մեջքը:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով): Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |