ՀՀ-ն չի մասնակցի հոկտեմբերին նախատեսված ՀԱՊԿ զորավարժությանը

ՀՀ-ն չի մասնակցի հոկտեմբերին նախատեսված ՀԱՊԿ զորավարժությանը

PanARMENIAN.Net - Հայաստանն այս անգամ բաց կթողնի ՀԱՊԿ անդամ երկրների «Անքակտելի եղբայրություն-2020» զորավարժությունը և չի մասնակցի դրան՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի պատճառով։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել է ՀՀ ՊՆ-ն։

Նախատեսված էր, որ Հայաստանը կմասնակցի Բելառուսում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հոկտեմբերի 12-ից 16-ն անցկացվելիք «Անքակտելի եղբայրություն» զորավարժությանը։

Վարժանքներն անցկացվում են ամեն տարի։ Դրանց մասնակցում են ՀԱՊԿ անդամ 6 պետության զինված ուժերի, ներքին զորքերի և ոստիկանության մոտ 1300 զինծառայող, մի քանի հարյուր միավոր ավիացիա, զրահատանկային, ավտոմոբիլային տեխնիկա:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---