Ալիևն ընդունել է՝ Ադրբեջանում թուրքական F-16-եր են կանգնած![]() 9 հոկտեմբերի 2020 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է, որ իր երկրի տարածքում թուրքական զինուժին պատկանող F-16 կործանիչներից կան՝ դեռ օգոստոսին թուրք-ադրբեջանական զորավարժության ժամանակ բերված։ Նա CNN-ին նաև ասել է՝ իբրև դրանք գետնին են եղել հակամարտության սրման ամբողջ ընթացքում։ Այդպիսով՝ Ալիևը հերքում է F-16-երի ներգրավվածությունը ռազմական գործողություններին, չնայած հայկական կողմից բերվող ապացույցերին։ Սեպտեմբերի 30-ին հայկական կողմը տեսանյութ էր հրապարակել, որում երևում է՝ ինչպես է Ադրբեջանի կողմից 2 F-16 ինքնաթիռ, ադրբեջանական Սու-25-երի և թուրքական Bayraktar հսկիչ ԱԹՍ-ի հետ մեկտեղ, թռչում Ադրբեջանում գտնվող Քյուրդամիր ավիաբազայից: Նշվում էր, որ դրանք, թռչելով բարձության վրա, հարվածներ են հասցնում Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին:
Ավելի վաղ NY Times-ի՝ բաց տվյալների վերլուծությամբ զբաղվող փորձագետ Քրիստիան Թրիբերթն արբանյակային լուսանկարներով պարզել էր, որ Ադրբեջանի Գյանջա քաղաքի միջազգային օդանվակայանում առնվազն երկու F-16 կործանիչ է կանգնած։ Սեպտեմբերի 29-ին Թուրքիայի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել էր հայկական ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |