Ֆրանսիայի ԱԳՆ․ Միայն Թուրքիան է դեմ ԼՂ-ում հրադադարին15 հոկտեմբերի 2020 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը քննադատել է Թուրքիային Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ խառնվելու համար՝ նշելով, որ միայն այդ երկիրը հրադադարի պահպանման կոչ չի անում, փոխանցում է Reuters-ը։ «Այս հարցում ռազմական հաղթանակ լինել չի կարող և հրադադարը պետք է իրագործվի: Այսօր մենք տեսնում ենք, որ կա միայն մեկ երկիր, որը հրադադարի պահպանման կոչ չի անում, այդ երկիրը Թուրքիան է»,-ասել է նա: Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ իրենց համար պարզ է՝ Թուրքիան մշտապես անընդունելի սադրիչ գործողություններ է իրականացնում։ Ժան-Իվ Լը Դրիանը և նրա գերմանացի պաշտոնակից Հայկո Մաասը նաև մեղադրել են Թուրքիային Արևելյան Միջերկրականում գործողություններով Եվրամիությանը սադրելու մեջ: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ֆոնին՝ միջազգային մի շարք լրատվամիջոցներ ու տարբեր երկրներից քաղաքական գործիչներ խոսել էին Թուրքիայի հովանավորությամբ տարածաշրջան բերված սիրիացի վարձկանների մասին։ Հայկական կողմը զգուշացրել է, որ դրանք կարճաժամկետ կտրվածքով վտանգ են Արցախի, իսկ երկարաժամկետով՝ ողջ տարածաշրջանի համար։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Photo. AFP Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |