Զախարովա․ ԼՂ-ում հրադադարի վերահսկման մեխանիզմի համաձայնեցման աշխատանք դեռ չի տարվում

Զախարովա․ ԼՂ-ում հրադադարի վերահսկման մեխանիզմի համաձայնեցման աշխատանք դեռ չի տարվում

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի վերահսկման մեխանիզմի համաձայնեցման աշխատանք դեռ չի տարվում։

«Մեր հիմնական հորդորն այն է, որ հարկավոր է անհապաղ հանդիպում կազմակերպել զինվորականների գծով, համաձայնեցնել հրադադարի վերահսկման մեխանիզմը։ Որքանով մեզ է հայտնի՝ այդպիսի աշխատանք դեռևս չի տարվում։ Հուսով ենք, որ նման մեխանիզմը շատ արագ գործի կդրվի»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ Զախարովայի՝ Ռուսաստանը կարծում է, որ քաղաքական կարգավորումը հնարավոր է և անհրաժեշտ։

«Առաջարկները, որոնք մշակել և շարունակում են մշակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, մնում են բանակցային սեղանին։ Դրանց բովանդակությունը հայտնի է՝ համապատասխան շրջանների փուլային, աստիճանական ազատում՝ անվտանգության երաշխիքների պահպանմամբ, հուսալի կապի ապահովում ՀՀ և Ղարաբաղի միջև մինչև վերջինիս կարգավիճակի վերջնական որոշում»,- ասել է դիվանագետը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին հասցեագրված իր ուղերձում հայտարարել է, որ անակցությունների գործընթացում Ադրբեջանը հասել էր մի կետի, որտեղ հայ ժողովրդի առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ, այդ երկիրը պահանջում էր անհապաղ հանձնել 7 շրջանից 5-ը, մյուս երկուսը հանձնելու ժամանակացույց նշել և արձանագրել, որ Արցախը որևէ կարգավիճակի դեպքում պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունը հրաժարվել է նման պայմաններից, իսկ Արդբեջանը մերժել կարգավիճակի շուրջ որևէ քննարկում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---