Բաքուն մերժել է ԿԽՄԿ միջնորդությունը՝ վիրավորներին մարտի դաշտից հանելու

Բաքուն մերժել է ԿԽՄԿ միջնորդությունը՝ վիրավորներին մարտի դաշտից հանելու

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ին մարդասիրական զինադադար հաստատելու մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ փորձ է արվել պայմանավորվել գիշերվա ընթացքում վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու հարցում։ Սակայն այս քայլը, ՀՀ արտգործնախարարության փոխանցմամբ, պաշտոնական Բաքուն կտրականապես մերժել է։

«Տեղի ունեցածը վկայում է, որ Ալիևյան կլանը՝ դառնալով տարածաշրջանում թուրքական ծավալապաշտության գործիք, մտահոգված է միայն սեփական իշխանության պահպանմամբ և, սարսափելով պատերազմ սանձազերծելու ու բազմաթիվ կորուստներ ունենալու համար իր սեփական ժողովրդի առջև պատասխան տալու հեռանկարից, փորձում է հետաձգել իրականության հետ առերեսվելու անխուսափելի պահը»,- նշել է նախարարությունը։

Հայտարարվել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար: Զինադադարը կրկին Ադրբեջանի կողմից չի պահպանվել, ձեռնարկվել է հարձակում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---