Սերգեյ Խաչատրյանը «Լա Սկալայում» համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաներին19 հոկտեմբերի 2020 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը «Լա Սկալայում» կայացած իր համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին՝ միանալով Հայկական ասամբլեայի մարդասիրական նախաձեռնությանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Համերգը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին Միլանի հայտնի «Լա Սկալա» օպերային թատրոնում՝ Filarmonica della Scala-ի հետ համատեղ։ Ծրագրում հնչել է Բեթհովենի Եռակի կոնցերտը։ Դիրիժորը եղել է Մյունգ-Վուն Չունգը, Սերգեյ Խաչատրյան՝ ջութակ, Էնրիկո Դինդո՝ թավջութակ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Նվիրատվություններ Արցախին կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով): Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |