ՊՆ․ Արցախում խոցված Bayraktar-ի տեսախցիկն աշխատել է 31 ժամ

ՊՆ․ Արցախում խոցված Bayraktar-ի տեսախցիկն աշխատել է 31 ժամ

PanARMENIAN.Net - Արցախի Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանման կողմից հոկտեմբերի 19-ին խոցված թուրքական Bayraktar TB2-ի տեսախցիկի աշխատանքը կազմել է 31 ժամ։

«Երեկ խոցված թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ-ի հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է: Այն արտադրվել է 2020-ի հունիսին Կանադայի WESCAM ընկերության կողմից և Bayraktar TB2-ի վրա տեղադրվել 2020-ի սեպտեմբերին: Ընդհանուր աշխատանքը կազմել է 31 ժամ»,- գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան։

Bayraktar TB2-ը հարվածային անօդաչու սարք է, որի գործողության շառավիղը 150 կմ է, առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժամ, իսկ թռիչքի տևողությունը՝ 24 ժամ։ Անօդաչուի օգտակար բեռնատարողությունը 50 կգ է։

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Bayraktar-ների համար Թուրքիային բաղադրամասեր մատակարարող երկրները պետք է կասեցնեն հետագա մատակարարումները։

Ի դեպ, հոկտեմբերի 5-ին, տեղի հայ համայնքի բարձրացած բողոքի ալիքից հետո և ճնշման տակ, Կանադան հայտարարեց, որ դադարեցնում է դեպի Թուրքիա ռազմական արտադրանքի արտահանումը, քանի որ այդ երկրի տեխնոլոգիաներն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղում, և պարզելու է՝ ինչպես են դրանք հայտնվել Ադրբեջանում։

Bayraktar անօդաչուների համար Թուրքիային շարժիչներ է մատակարարում Ուկրաինան։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 19-ին, Արցախի Պաշտպանության բանակը ցուցադրել էր հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցված Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը։

Կարդացեք նաև՝ Ինչպես կանադական էմբարգոն կազդի թուրքական ԱԹՍ-ների ծրագրի վրա

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---