Փաշինյան․ ՀՀ-ն զգում է ՌԴ աջակցությունը որպես ռազմավարական դաշնակից21 հոկտեմբերի 2020 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը զգում է Ռուսաստանի աջակցությունը որպես ՀՀ և հայ ժողովրդի ռազմավարական դաշնակից, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ռուսաստանի հետ կա մշտական հաղորդակցություն, մենք հնարավորինս ամենաբարձր ու արդյունավետ կերպով փոխգործակցել և փոխգործակցում ենք իրավիճակից լուծում գտնելու համար»,- հայտարարել է Փաշինյանը Փաշինյանի խոսքով՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և ՀՀ ռազմավարական գործընկեր ՌԴ-ն մինչ օրս առավելագույնն է արել և ինքը համոզված է` սրանից հետո էլ կանի առավելագույնը։ «Այս իրավիճակում մեր անելիքը մինչև վերջ ու անմնացորդ, անսասան պայքարելն է մեր ժողովրդի իրավունքների համար։ Անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա, պետք է պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար։ Այսօր, «պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար» նշանակում է, առաջին հերթին զենք վերցնել և նվիրվել հայրենիքի իրավունքի պաշտպանության գործին»,- ասել է նա։ Վարչապետը նշել է, որ, ըստ էության, Ադրբեջանն այժմ ասում է, որ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլյացիան, համաձայն չէ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |