Թուրքիայի փոխնախագահ․ Եթե Բաքուն դիմի, պատրաստ ենք զորք ուղարկել Ադրբեջան

Թուրքիայի փոխնախագահ․ Եթե Բաքուն դիմի, պատրաստ ենք զորք ուղարկել Ադրբեջան

PanARMENIAN.Net - Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը հայտարարել է, որ Անկարան «առանց տատանվելու» զինվորականներ կուղարկի և ռազմական աջակցություն կցուցաբերի Ադրբեջանին, եթե այդպիսի հարցում լինի Բաքվի կողմից, գրում է ՌԲԿ-ն։

Նա հավելել է, որ դեռևս նման հարցում Ադրբեջանի կողմից չի ստացվել։

Օքթայն այդ հայտարարությունն արել է CNN Turk-ին տված հարցազրույցում՝ քննադատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:

Անկարան նախկիում ևս բազմիցս հայտարարել է, որ սատարում է Բաքվի գործողություններին և պատրաստակամություն հայտնել օգնելու նրան՝ ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ ռազմի դաշտում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---