Փաշինյան․ Հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների, բայց ոչ կապիտուլյացիայի

Փաշինյան․ Հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների, բայց ոչ կապիտուլյացիայի

PanARMENIAN.Net - Արցախյան հարցով հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների, սակայն պատրաստ չէ կապիտուլյացիայի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես կարող եմ ասել, որ հայ ժողովուրդը, մենք պատրաստ ենք նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց արդյոք հայ ժողովուրդը պատրաստ է կապիտուլյացիայի։ Կարծում եմ՝ հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի, և որքան էլ անհնար է թվում մեր սահմանափակ ռեսուրսների տրամաբանության մեջ, հայ ժողովուրդը պետք է ռեսուրսներ գտնի դիմակայելու և իր իրավունքները պաշտպանելու»,- ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ պետք է ռեսուրսները կենտրոնացնել՝ «Ադրբեջանին փոխզիջումների հակելու համար»։

Փաշինյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը ոչ թե հարցի կարգավորում, այլ ԼՂ կապիտուլյացիա է ուզում, իսկ հայկական կողմը ճկունություն է ցուցաբերել, բայց այն ընդունելի չի եղել արդեն Ադրբեջանի համար։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---