ՀՀ-ում կորոնավիրուսի 1600 նոր դեպք կա և ռեկորդային՝ 34 մահ27 հոկտեմբերի 2020 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերի 27-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 80,410-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1600-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Մահվան ևս 34 դեպք կա, 26-ը՝ կորոնավիրուսից, 8-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1222 դեպք կա, այլ պատճառով՝ 347։ Ապաքինվել է ևս 652 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 51,814 է, փաստացի բուժվողներինը՝ 27,027 է։ Մեկ օրում թեստավորվել է 3397 մարդ։ Ընդհանուր առմամբ, 382,938 թեստ է արվել։ Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա Ալմաթիում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը Մինչ հանդիպումը Միրզոյանին և Բայրամովին առանձին ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն Կոնջորյան. Չի ստացվելու զավթել իշխանությունը, անկախ նրանից՝ ինչ տեսքով կգան՝ մի օր փողկապով, մի օր վեղարով Նա ասել է, որ իրենք ժողովրդի տված մանդատով ձևավորված մեծասմանություն են |