ՊՆ․ ՀՀ հարավում հակառակորդի կրակի արդյունքում վիրավորներ կան

ՊՆ․ ՀՀ հարավում հակառակորդի կրակի արդյունքում վիրավորներ կան

PanARMENIAN.Net - Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ, կան վիրավորներ, հայտնել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ստեփանյանը նաև նշել է, որ հարավային ուղղությամբ ադրբեջանական ոտնձգությունները կանխելու նպատակով Հայաստանի սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների` հակառակորդին պատճառելով զգալի վնասներ և կորուստներ:

ՊՆ խոսնակը նշել է, որ հակառակորդը սահմանի տվյալ հատվածում օգտագործում է ԱԹՍ-ներ:

Հոկտեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 10:00-10:15 սահմաններում, Ադրբեջանը, շարունակելով խախտել հայտարարված հրադադարը, անօդաչու թռչող սարքերով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը (Մեղրի-խմբ․): ՊՆ-ից հայտնել էին, որ ստիպված են լինելու համապատասխան հարված հասցնել ադրբեջանական ուժերին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---