Հետազոտություն․ Ինչպես է համաշխարհային մամուլը լուսաբանում ԼՂ հակամարտությունը

Հետազոտություն․ Ինչպես է համաշխարհային մամուլը լուսաբանում ԼՂ հակամարտությունը

PanARMENIAN.Net - Lexis Nexis ընկերությունն ուսումնասիրել է միջազգային մամուլում սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 20-ը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուսաբանումը։

Այսպիսով՝ ամենից ակտիվը հիմնահարցը լուսաբանում են Ռուսաստանում (ավելի քան 82,000 հրապարակում մեկ ամսում) և ԱՄՆ-ում (մոտ 27,000)։ Այնուհետև հաջորդում են եվրոպական երկրները. Մեծ Բրիտանիան (մոտ 15,000), Գերմանիան (12,900) և Մինսկի խմբի համանախագահ երրորդ երկիրը՝ Ֆրանսիան (6000)։ Իսկ Թուրքիայում, որը ներգրավված է կոնֆլիկտում և իրեն համարում է հակամարտության կողմ, մոտ 2200 անգամ են անդրադարձել թեմային։

Ղազախական մամուլը ԼՂ-ն հիշատակել է 145 անգամ, ուկրաինականը՝ 1949, իրանականը՝ 966, չինականը՝ 857, վրացականը՝ 252, իսրայելականը՝ 240։

Հետազոտության հեղինակները գրում են, որ ռուսական անդրադարձերի 91%-ը հավասարակշռված է, սակայն միաժամանակ կարծում են, որ Կրեմլը մինչ այժմ չի էլ ջանացել կարգավորել Ղարաբաղի երկարատև հիմնախնդիրը, ընդհակառակը, դրա սառեցված վիճակը համընկնում է տարածաշրջանում Մոսկվայի շահերի հետ:

Նշվում է, որ ամերիկյան լրատվամիջոցների համար հակամարտության լուսաբանումը առաջնահերթություններից չէ, դրանք հիմնականում նախընտրությունները տալիս են ընտրությունների թեմային, համաճարակին, ինչպես նաև Սուդանի և Իսրայելի շուրջ իրավիճակին: Իսկ թեև ԱՄՆ-ն երկրորդ ամենաակտիվ լուսաբանողն է, հեղինակավոր պարբերականներին բաժին է ընկնում միայն 3%-ը։

Ամերիկյան մամուլում հայամետ հրապարակումները կազմում են 8%, մինչդեռ ադրբեջանամետ հրապարակումներ գործնականում չկան, մոտ 90%-ը չեզոք է: Ֆրանսիական մամուլը բացարձակ հայամետ է, 58%-ը չեզոք հրապարակումներ են։

Չեզոք են Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ԶԼՄ-ները։ Չինական լրատվամիջոցները զուսպ են, հիմնականում շեշտը դնում են Ռուսաստանի և Թուրքիայի գործոնի վրա։

Իրանական ԶԼՄ-ները մեծամասամբ չեզոք դիրք ունեն, Ադրբեջանի հասցեին քննադատությունը կազմում է 8%, հայերի հանդեպ՝ 9%:

Վրացական լրատվամիջոցները հավասարապես քննադատում են թե Հայաստանին, թե Ադրբեջանին (8-ական %), 84%-ը չեզոք է: Իսրայելական մամուլում 34%-ով քննադատվում է Հայաստանը, 4%-ով՝ Ադրբեջանը։ Հրապարակումների 62-63%-ը չեզոք են։

Ուկրաինայում 30% դեպքերում բացասական է արձագանքը Հայաստանի հասցեին, 31%-ում դրական՝ Ադրբեջանի։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---