ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հոկտեմբերի 30-ին կհանդիպեն Ժնևում29 հոկտեմբերի 2020 - 22:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 30-ին Ժնևում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Հանդիպումն ի սկզբանե պետք է կայանար հոկտեմբերի 29-ին, բայց ավելի ուշ պարզվեց, որ այն տեղափոխվել է: Նաղդալյանը նշել է, որ հանդիպման օրվա փոփոխությունը պայմանավորված է եղել իրավիճակային ու լոգիստիկ հանգամանքներով։ «Բազմիցս ենք նշել, որ ՀՀ-ի համար առաջնայինը կրակի դադարեցումն է՝ համաձայն հոկտեմբերի 10-ին ձեռք բերած պայմանավորվածությունների։ Մեզ համար առաջնայինը կրակի դադարեցման ռեժիմի հաստատումն է ու դրա ամրապնդումը՝ համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման միջոցով։ Հենց այդ օրակարգով ենք մեկնում Ժնև»,- ասել է նա։ Այժմ ԼՂ հակամարտության խաղաղ լուծման գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ։ Մինսկի խումբը համանախագահում են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |