Էրդողանը անվտանգ կապի համար հատուկ հեռախոս է տվել «Ալ-Կաիդայի» հովանավոր սաուդ բիզնեսմենին29 հոկտեմբերի 2020 - 23:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապօրինաբար հատուկ կառավարության համար թողարկված հեռախոսը հանձնել է «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբի հովանավորին, որպեսզի նրանց խոսակցությունները չկարողանան գաղտնալսվել։ Էրդողանի շտաբի ղեկավար Հասան Դողանի և սաուդ բիզնեսմեն Յասին Ալ-Կադիի ներկայացուցիչ Օսամա Քոթբի գաղտնալսված զրույցից հայտնի է դառնում, որ քննարկել են՝ ինչպես հեռախոսային զանգի համար կարգավորումներ տալ պաշտպանված հեռախոսին։ Սաուդ բիզնեսմենը թե՛ ՄԱԿ-ի և թե՛ ԱՄՆ-ի համապատասխան ցանկերում ներառված է որպես «Ալ-Կաիդա» խմբավորման ֆինանսավորող։ Ըստ Nordic Monitor-ի լրագրողական հետաքննության՝ Դողանի և Քոթբի խոսակցությունը եղել է 2013 թվականի մարտի 18-ին սովորական հեռախոսագծով։ Դողանը Քոթբին փոխանցում է, որ իր ղեկավարը խնդրում է անվտանգ հեռախոսով իրեն զանգել և հարցնում` արդյոք իրեն սովորեցրել են` ինչպես զանգել դրանով։ Քոթբը հաստատում է, որ իրեն Էրդողանի մարդիկ սովորեցրել են՝ ինչպես օգտվել դրանից։ Այդ հեռախոսը Milcep-K2-ն է, որը սահմանափակ քանակով արտադրում է Թուրքիայի գիտական և տեխնիկական հետազոտությունների խորհուրդը: Այն բաշխվում է բարձրաստիճան քաղաքական և ռազմական պաշտոնյաներին, բաշխումը համակարգում է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT)։
Ալ-Կադին, նրա զարմիկը և Էրդողանի որդին 2013 թվականին հետապնդվում էին Ստամբուլի դատախազության կողմից մի կոռուպցիոն գործի շրջանակում: Նրանց ձերբակալման հրամանագրերը Էրդողանի հրամանով չեն կատարվել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը |