Նկարիչը դադարեցրել է Բաքվում ցուցահանդեսը #KarabakhIsAzerbaijan քարոզչական հեշթեգի համար

Նկարիչը դադարեցրել է Բաքվում ցուցահանդեսը #KarabakhIsAzerbaijan քարոզչական հեշթեգի համար

PanARMENIAN.Net - Թուրքիայում ծնված կոնցեպտուալ արվեստի ոլորտում նկարիչ Ահմեթ Օղութը Բաքվի Yarat Contemporary Art Space կենտրոնին մեղադրել է իր գործերը պրոպագանդայի նպատակով օգտագործելու համար։ Կենտրոնը նկարչի ցուցահանդեսի գովադզին կցել է #KarabakhIsAzerbaijan հեշթեգը։

Նշվում է, որ հաստատությունը մերժել է ցուցահանդեսի հայտարարության նկարը սոցցանցից հանելու նկարչի պահանջները, դրա համար նա ստիպված է եղել հրապարակավ պահանջել դադարեցնել իր ցուցահանդեսը։ Եվ չնայած կառույցը համաձայնել և կասեցրել է ցուցադրությունը, գրառումը սոցցանցից չի հեռացրել։

«Ես լավ հասկանում եմ, որ գեղարվեստական հաստատությունները շատ երկրներում բարդ քաղաքական պայմաններում են աշխատում, իսկ որոշները որպես ինքնապահպանության տարբերակ տրվում են պետական ճնշումներին։ Այդքանով հանդերձ, անկախ երկրից, հաստատությունները չպետք է հավանություն տան պետական միջամտություններին և հրաժարվեն ստեղծագործների, մշակութային գործերի և ցուցահանդեսների անձեռնմխելիության հիմնական սկզբունքից»,- գրել է նա։

Նրա խոսքով՝ իրեն դուր չեն գալիս, երբ իր աշխատանքները հայտնվում են իր անկախ հայացքներին և ցուցահանդեսի բովանդակությանը հակասող կոնտեքստում։ Նկարչի ցուցահանդեսն ուներ No Poem Loves Its Poet խորագիրը («Ոչ մի պոեմ չի սիրում իր պոետին»)։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---